Ուղարկե՛ք պատվիրակություն․ ի՞նչ կապ ունի՝ Բաքվում է․ Ջեֆրի Սաքս

Տնտեսագետ, վերլուծաբան Ջեֆրի Սաքսը, ի թիվս համաշխարհային  փոփոխությունների՝ խոսեց նաև բնապահպանական ճգնաժամի ու COP29-ի մասին։  Այս համատեքստում, ի դեպ, նա հորդորեց ՀՀ-ին՝ մասնակիցը դառնալ այդ համաժողովին։

«Դե ինչ, 29-րդ փորձն է՝ փորձելու անել ինչ-որ բան։ Առաջխաղացումը փոքր է․ մեծ փոփոխություններ չենք տեսնում։ Ես այսօր տեղեկացա՝ Հայաստանը դեռ բանակցում է՝ արդյոք պատվիրակություն ուղարկելո՞ւ է, թե՞ ոչ։

Աստծու սիրուն, ուղարկեք պատվիրակություն․ ի՞նչ կապ ունի՝ Բաքվո՞ւմ է, թե՞ ոչ, ուղղակի համաշխարհային կոնֆերանս է՝ համաշխարհային ճգնաժամի մասին, ու կապ չունի, թե որտեղ է։ Ամեն տարի մի հյուրընկալող երկրում է։ Սա էկոլոգիական կրիզիսի հետ է կապված»,- նշեց նա՝ հիշեցնելով այսօր աշխարհում կենսաբազմազանության, էկոհամակարգերի խաթարումների մասին, անտառների, ամազոնյան անտառների, կենդանական և բուսատեսակների ոչնչացման մասին, ինչպես նաև՝ աղտոտման՝ դրանք որակելով մարդու գործոնով պայմանավորված կլիմայի փոփոխություններ։

Եվ երրորդ ճգնաժամը՝ աղտոտումը։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930