Թրամփը փորձելու է աշխարհին ցույց տալ, որ ինքը նաև խաղաղություն կարող է հաստատել. Սուրեն Սարգսյան
«Մեզ համար ամենավատ զարգացման սցենարը կարող է լինել այն, որ Միացյալ Նահանգները Ռուսաստանի Դաշնության հետ չհաջողի ընդհանուր հայտարարի գալ ուկրաինական կոնֆլիկտի շուրջ, և բացի դրանից՝ ԱՄՆ կառավարությունը սկսի գործել ավելի ագրեսիվ Իրանի Իսլամական Հանրապետության դեմ։ Դա մեզ համար անվտանգային տեսանկյունից լինելու է ամենամեծ, ամենածանր մարտահրավերը»,- Ջեֆրի Դ. Սաքսի հետ հանդիպման մեկնարկից առաջ` անդրադառնալով աշխարհաքաղաքական զարգացումներին ու տարածաշրջանի հնարավոր հեռանկարներին՝ նշեց ամերիկագետ Սուրեն Սարգսյանը։
Վերջինին անդրադառնալով՝ նա, ամեն դեպքում, հույս հայտնեց, որ դա իրականություն չի դառնա՝ նկատի ունենալով հանգամանքը, որ մինչ այս պահը Թրամփն իրեն դիրքավորել է՝ որպես «peacemaker»։
«Թրամփը փորձելու է աշխարհին ցույց տալ, որ ինքը նաև խաղաղություն կարող է հաստատել։ Նա նաև շատ անարդար է համարում, որ իր վարչակազմի օրոք Իսրայելի և մի շարք արաբական պետությունների միջև խաղաղության պայմանագրեր կնքվեցին, բայց ցավ ի սիրտ իրեն, նա Նոբելյան մրցանակի չարժանացավ և պատմության կողմից չի հիշվելու՝ որպես մարդ, որը կարծես անլուծելի խնդիրներ է լուծել։
Հիմա եթե ինքն այս նույն քաղաքական գիծը շարունակի և փորձի իրեն դիրքավորել որպես խաղաղասեր, սա, իհարկե, այլ պատմություն է»,- հավելեց Սուրեն Սարգսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում