![](/banners/BeFunky-design.jpg)
49-ամյա տղամարդը ներկայացել է ոստիկանություն
![](https://168.am/wp-content/uploads/2023/06/kalanq-1.jpg)
ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն նոյեմբերի 8-ի ժամը 1.50-ին «Աստղիկ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ հրազենային վիրավորումով 49-ամյա տղամարդ է բուժօգնության ընդունվել:
ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ Երևան քաղաքի վարչության ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ Երևանի բնակիչ տղամարդը վնասվածքը ստացել է Արարատի մարզի Վեդի համայնքում՝ Դարակերտ գյուղի բնակիչ 49-ամյա տղամարդու արձակած կրակոցից: Բացատրական աշխատանքի շնորհիվ դարակերտցի տղամարդը ներկայացել է Երևան քաղաքի վարչություն՝ ներկայացնելով հանցագործության գործիք հրազենը:Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանգամանքները պարզվում են: