Էսօր էս անմոռուկն էդ մարդկանց ինադու եմ փակցրել. վերապրածի ժառանգ եմ. թասիբ ունեցեք. Արմեն Աշոտյան

Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր գործով դատական հերթական նիստից հետո 168am-ի հետ ավանդական հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ Վրաստանում ու ԱՄՆ-ում տեղի ունեցած ընտրությունների՝ Հայաստանի վրա հնարավոր ազդեցությանը։

«Հայաստանում տարբեր ընտրություններ կարող են ազդեցություն ունենալ՝ Վրաստանի, Մոլդովայի, ԱՄՆ-ի, բայց ամենակարևորը, որ Հայաստանն ինքն իր վրա ազդեցություն ունենա․ դա է պրոբլեմը,- ի պատասխան՝ նշեց ՀՀԿ փոխնախագահը՝  պարզաբանելով,- Զարգացումները պայմանավորել բացառապես դրսի քամիներով, ճիշտ չէ։ Իհարկե, լավ է, որ դրսից լավ քամի գա, բայց արդյո՞ք առագաստդ այդ պահին ծակ չէ, արդյո՞ք այն բարձրացված է, արդյո՞ք պատրաստ ես նավարկելու՝  որպես պետություն»։

Անդրադառնալով Արարատ Միրզոյանի՝ Ցեղասպանության վերաբերյալ հայտարարությանը, քաղաքական գործիչն արձանագրեց․

«Այն, որ հետևողականորեն զիջվում են հայկական ինքնության բոլոր դիրքերը, փաստ է․  100 տարի անմոռուկ չէի կպցրել, այսօր սա այդ մարդկանց ինադու եմ կպցրել, նաև արտաքին ապացույցի ձև։ Թեպետ ես վերապրածի ժառանգորդ եմ՝ ինչպես հարյուր-հազարավոր այլ մարդիկ»։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս