Բարերար Կարեն Վարդանյանը 119 մլն դրամ աջակցություն է տրամադրել ռազմամարզական 2 վարժարաններին
Ռազմական ոլորտի ապագա մասնագետները մարզվելու լայն հնարավորություններ կունենան: «Տիգրան Մեծ»-ի անվան ռազմամարզական հատուկ վարժարանն ու «Արամ Մանուկյան»-ի անվան մարզառազմական մասնագիտացված վարժարանը համալրվել են ժամանակակից մարզագույքով, նորոգվել են մարզադահլիճները, անցկացվել է ջեռուցման համակարգ:
Ռազմամարզական հաստատությունների համար ձեռք է բերվել նաև 3 ավտոբուս՝ սաների տեղափոխումը տնից կրթական հաստատություն և հակառակ ուղղությամբ հարմարավետ
կազմակերպելու համար:
Ծրագիրն իրականացվել է բարերար Կարեն Վարդանյանի ֆինանսավորման շնորհիվ:
Ընդհանուր բյուջեն կազմել է 119 մլն դրամ: