Թրամփը տոնում է իր հաղթանակը և ուղերձով դիմում ժողովրդին. ՈՒՂԻՂ
ԱՄՆ-ում նախագահական ընտրություններում հաղթում է հանրապետական թեկնածու, ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։ Թրամփն ամենայն հավանականությամբ դառնում է ԱՄՆ 47-րդ նախագահը՝ առաջ անցնելով իր հիմնական մրցակից, փոխնախագահ, դեմոկրատական կուսակցության թեկնածու Քամալա Հարիսից։
Նշենք, որ ընտրությունների ելքը որոշում են ոչ թե ընտրողները, այլ ընտրիչների կոլեգիան՝ բաղկացած տարբեր նահանգների 538 ներկայացուցիչներից։
Յուրաքանչյուր տարածաշրջանից ընտրողների թիվը համամասնական է բնակչության թվին և տատանվում է 3-ից մինչև 55 ձայնի շրջանակում: Եթե թեկնածուին աջակցում է նահանգի բնակիչների ավելի քան 50 տոկոսը, նա ստանում է նահանգի բոլոր ընտրողների ձայները: Ընդհանուր առմամբ երկրում հաղթելու համար անհրաժեշտ է հավաքել առնվազն 270 ընտրիչի ձայն:
FoxNews-ի տվյալներով՝ Թրամփի օգտին քվեարկել է՝ 277, իսկ Հարիսի օգտին` 226 ընտրիչ։
Դոնալդ Թրամփը տոնում է իր հաղթանակը և ուղերձով դիմում է ժողովրդին։