Իսպանիայում ջրհեղեղից հետո առնվազն 250 մարդ անհետ կորած է
Իսպանիայի արևելքում հեղեղումների հետևանքով առնվազն 250 մարդ անհետ կորած է:
Այս մասին հաղորդում է The Times պարբերականը։ Ջրհեղեղի զոհ է դարձել առնվազն 158 մարդ։
Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են ողջ մնացածներին և զոհերի մարմինները գտնելու համար։ Իսպանիայի կառավարությունը եռօրյա պաշտոնական սուգ է հայտարարել տեղատարափների և ջրհեղեղի զոհերի հիշատակին։ Հեղեղումներից ամենաշատը տուժել է Վալենսիայի ինքնավար համայնքը, որտեղ լրջորեն վնասվել է ճանապարհային ենթակառուցվածքը:
Զոհերից 155-ը բաժին են ընկնում հենց Վալենսիային։
Վալենսիա նահանգի Չիվա քաղաքում, ըստ իսպանական ԶԼՄ-ների, խճուղու վրա հարյուրավոր մեքենաներ են շրջվել, որոնց ներսում, հավանաբար, մարդիկ կան։ El Pais պարբերականը հաղորդում է, որ նոր տեղումների պատճառով Վալենսիայի ինքնավար համայնքի մի մասում վտանգի նարնջագույն մակարդակ է հայտարարվել, իսկ Ուելվայի շրջանում՝ կարմիր։ Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավվել է ևս 500 զինվոր։