Բաժիններ՝

Չեխիան Իսրայելում իր դեսպանատունը կտեղափոխի Երուսաղեմ

Չեխիան ծրագրում է Իսրայելում իր դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխել Երուսաղեմ` այլ պետությունների հետ համագործակցությամբ։ Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ-ից, այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Պետր Ֆիալան։

«Մեր դեսպանատունը տեղափոխելու քայլը մենք պետք է կատարենք որոշ այլ պետությունների հետ համագործակցությամբ»,- ասել է վարչապետը ČTK լրատվական գործակալությանը։ Նա նշել է, որ այդ ծրագրերի իրականացման համար ժամանակ կպահանջի։

Չեխիայի դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու գաղափարի նախաձեռնողը հանրապետության նախկին նախագահ Միլոշ Զեմանն է։ Նա երկար տարիներ պնդել է, որ սա անհրաժեշտ քայլ է։ Զեմանի ջանքերի շնորհիվ Երուսաղեմում բացվել և հաջողությամբ գործում է Չեխիայի տունը՝ ծառայելով որպես հանրապետության մշակութային կենտրոն և միջնորդ երկու երկրների գործարար մարդկանց միջև անմիջական կապերի հաստատման գործում։

Իրենց դեսպանատներն արդեն Երուսաղեմ են տեղափոխել ԱՄՆ-ն, Հոնդուրասը, Գվատեմալան, Պապուա Նոր Գվինեան և Կոսովոն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս