Բաժիններ՝

Սաուդյան Արաբիան արտաքսել է երեք «չափազանց գեղեցիկ» տղամարդու

Emirates 24/7 հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիան արտաքսել է 3 տղամարդու, որոնց համարել է «չափազանց գեղեցիկ»: Խոսքը գնում է ԱՄԷ-ից ժամանած պատվիրակության կազմում գտնված տղամարդկանց մասին: Նրանք ձերբակալվել են մայրաքաղաք Էր-Ռիյադում տեղի ունեցած ժողովրդական մշակույթի փառատոնի ժամանակ:

Շարիաթական գվարդիայի ներկայացուցիչները ներխուժել են ԱՄԷ-ի պատվիրակների համար ու ձերբակալել են երեք տղամարդու, որոնք նրանց կարծիքով եղել են «չափազանց գեղեցիկ», ինչի պատճառով էլ նրանց վրա «կարող էին սիրահարվել» ցուցահանդեսի այցելուները:

Բոլոր ձերբակալվածներին արտաքսել են երկրից: Նշվում է, որ Սաուդյան Արաբիայում նախկինում նույնպես գրանցվել են նման միջադեպեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930