Բաժիններ՝

Հնդկաստանի և Իսպանիայի վարչապետներն Ուկրաինայում խաղաղության հաստատման գործում կարևորել են կողմերի երկխոսությունը

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին և Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը կարծում են, որ Ուկրաինայում խաղաղության հաստատման համար անհրաժեշտ է բոլոր շահագրգիռ կողմերի փոխգործակցությունը։

Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին ասվում է նրանց համատեղ հայտարարության մեջ, որն արվել է Իսպանիայի կառավարության ղեկավարի՝ Նյու Դելի կատարած այցի կապակցությամբ։

Մոդին և Սանչեսն իրենց խորին անհանգստությունն են հայտնել ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ և վերահաստատել են արդար և կայուն խաղաղությանը հասնելու անհրաժեշտությունը՝ միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին ու սկզբունքներին համապատասխան՝ հարգելով  ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։

«Նրանք ընդգծել են երկխոսության և դիվանագիտության կարևորությունը, ինչպես նաև բոլոր շահագրգիռ կողմերի միջև լուրջ փոխգործակցությունը հակամարտության կայուն և խաղաղ կարգավորման հասնելու համար»,- ասված է համատեղ հայտարարության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս