Վրաերթի է ենթարկվել «Գեներալի աղջիկը» ֆիլմի դերասանուհին

Այսօր՝ ապրիլի 17-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ռուբինյանց փողոցում՝ «Ալմաստ» գործարանի հարևանությամբ, վարերթի է ենթարկել Ռուբինյանց փողոցի 21/3 շենքի բնակիչ, 48-ամյա Աննա Գևորգյանին: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը, վրաերթի ենթարկվածին թողնելով անօգնական, դիմել է փախուստի, իսկ վրաերթի ենթարկվածը բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղից ֆոտոլրագրողին հայտնել են, որ նրա կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում:

Նշվում է, որ Ա. Գևորգյանը Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Գեներալի աղջիկը» հեռուստասերիալի դերասանուհիներից է:

Փաստի առթիվ Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երևանի Քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արտաշես Վանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ-հետախուզական-քննչական համալիր գործողություններ՝ վրաերթ կատարած վարորդին և տրանսպորտային միջոցը հայտնաբերելու ուղղությամբ:

Տեսանյութեր

Լրահոս