Թյորբորն Յագլանդը հանդիպել է Բրեժնեևի հետ

Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդի հետ: Այս մասին տեղեկացնում են Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են կողմերին հուզող ներքաղաքական և արտաքին քաղաքական հարցեր: Անդրադարձ եղավ Հայաստանում ստեղծված հետընտրական ճգնաժամին եւ դրա հանգուցալուծման քաղաքական եւ ինստիտուցիոնալ ուղիներին:

Ի դեպ, այսօր ԱԺ-ում ԵԽ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության հետ հանդիպման ժամանակ Թ. Յագլանդը՝ պատասխանելով «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի դիտարկմանը, թե Ր. Հովհաննիսյանն 82 տոկոս ձայն է ստացել ընտրություններում, ասել է, թե 82 տոկոսանոց կողմ ձայն հավաքել է միայն Բրեժնևը:

Զարուհի Փոստանջյանն aravot.am-ի հետ զրույցում հաստատել էր 168.am-ի այս տեղեկությունը՝ վստահեցնելով, թե Յագլանդի այս համեմատության առնչությամբ առաջիկայում «Ժառանգությունը» հանդես կգա հայտարարությամբ:

Կարդացեք նաև

Սակայն մինչ այժմ որևէ հայտարարություն չի արվել «Ժառանգության» կողմից:

Հետաքրքրիր է, սակայն, արդյոք Րաֆֆի Հովհաննիսյանը Թ. Յագլանդի հետ հանդիպման ժամանակ անդրադարձե՞լ է իրեն Բրեժնևի հետ համեմատելու մասին հայտարարությանը, թե՞ ոչ: Համենայնդեպս, Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի տարածած հաղորդագրության մեջ այդ մասին խոսք չկա:

Տեսանյութեր

Լրահոս