Բաժիններ՝

Հրդեհ Տիչինայի փողոցում գտնվող կիսակառույց շենքերից մեկում

Հոկտեմբերի 26-ին, ժամը 21:23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում գտնվող կիսակառույց շենքերից մեկում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։55-ին, մարվել՝ 22։29-ին։ Այրվել են փայտե կառուցատարրեր (մոտ 60 քմ)։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս