Բաժիններ՝

Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են Toyota և Nissan ավտոմեքենաները. կա 6 տուժած, որոնցից մեկը երեխա է. ՆԳՆ

Հոկտեմբերի 24-ին, ժամը 15:55-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորավանք վանական համալիր տանող ճանապարհի խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ:

ՆԳՆ Փրկարար ծառայությունից փոխանցում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 110-րդ կմ-ին բախվել են «Toyota» (վարորդ՝ Կ. Զ., ծնված 1970 թ.) և «Nissan» (վարորդ՝ Հ. Ա., ծնված 1966 թ.) մակնիշների ավտոմեքենաները. վերջինս հայտնվել է Արփա գետում: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Toyota» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ Է. Մ-ն (ծնված 2017 թ.), Խ. Գ.-ն (ծնված 2004 թ.), Գ. Մ.-ն (ծնված 1975 թ.), Ա. Դ.-ն (ծնված 1995 թ.) և Ա. Ա.-ն (ծնված 2000 թ.) ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են «Toyota» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։ Հատուկ տեխնիկայի օգնությամբ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է բերվել գետից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս