Բաժիններ՝

Օլանդի կնոջ հետ սիրային կապ ունենալը հերքող Պատրիկ Դևեջյանը պահանջել է 120.000 ֆունտ-սթեռլինգի փոխհատուցում

Բրիտանական The Daily Mail թերթի փոխանցմամբ՝ ֆրանսահայ քաղաքական գործիչ, Ֆրանսիայի կառավարության նախկին անդամ Պատրիկ Դևեջյանը 120.000 ֆունտ-սթեռլինգի փոխհատուցում է պահանջում՝ իրեն Ֆրանսիայի առաջին տիկին, լրագրողուհի Վալերի Թրիեվեյլերի (Մասոնո) հետ արտամուսնական կապեր ունենալու մեջ «անամոթաբար զրպարտելու» համար:

Այս մասին հայտարարել է Դևեջյանի փաստաբան Դեն Հազանը: Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի ժամանակ նախարար հանդիսացած Դևեջյանը հերքել է, որ եղել է Վալերիի երկու սիրելիներից մեկը, երբ նա ամուսնացած է եղել 9 տարի առաջ: Դևեջյանին նման մեղադրանք ներկայացվեց Ֆրանսիայի առաջին տիկնոջ ինքնակենսագրականի հրատարակվելուց հետո:

Դրանում ասվում է, որ 2004 թվականին, երբ Վալերին ամուսնացած էր Դենիս Թրիեվեյլերի հետ, միևնույն ժամանակ կապեր էր պահպանում և՛ Դևեջյանի, և՛ Ֆրանսուա Օլանդի հետ: 47-ամյա Վալերին նույնպես հերքում է այդ տեղեկատվությունը՝ հայտարարելով, որ դատի է տալու գրքի հեղինակներ TF1 և LCI-ի քաղաքական բաժնի պետ Քրիստոֆ Յակուբիշինին և France 2-ի քաղաքական բաժնի թղթակից Ալիքս Բույագենին:

Վերջիններս պնդում են, թե Դևեջյանն ու Օլանդն իմացել են, որ երկուսով «կիսում են» Վալերիին՝ հավելելով, որ այն բանից հետո, ինչ Դևեջյանը տուրք չի տվել կնոջից հեռանալու Վալերիի պնդումներին, վերջինիս ընտրությունը կանգ է առել Օլանդի վրա, մինչև որ 2010 թվականին վերջնականապես չի ամուսնալուծվել Դենիսից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս