Նիկոլ Փաշինյանը Կազանում հանդիպել է Իրանի նախագահի հետ

Նիկոլ Փաշինյանը Կազանում անցկացվող ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Այս մասին հայտնել է իրանական IRNA գործակալությունը։ 

Հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ գործակալությունը չի հաղորդել, միայն նշվում է, որ Փաշինյանն ու Փեզեշքիանը հանդիպել և զրուցել են ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակներում։

Նիկոլ Փաշինյանը Կազան է ժամանել հոկտեմբերի 24-ին՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին։

Տեսանյութեր

Լրահոս