Պուտին-Էրդողան հանդիպմանը քննարկվել են նաև տարածաշրջանային հարցեր

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ռուս-թուրքական հարաբերությունները, ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքը, տարածաշրջանում տարածվող Իսրայելի հարձակումները, տարածաշրջանային ու գլոբալ հարցեր։

Էրդողանը նշել է, որ Ռուսաստանի հետ Թուրքիայի հարաբերություններն ամրապնդվում ու զարգանում են և բոլոր ոլորտներում շարունակում են ջանք գործադրել։

Թուրքիայի նախագահը նաև շեշտել է, որ Իսրայելը Պաղեստինում գործած ջարդերին ավելացրել է Լիբանանում իրականացվողը ու այդ հարձակումները հասել են մի կետի, որոնք ոչ միայն սպառնում են Մերձավոր Արևելքին, այն նաև գլոբալ անվտանգությանը, ինչպես նաև հավելել, որ Իսրայելի ագրեսիայի դեմ ԲՐԻԿՍ-ի երկրների դիրքորոշումը կուժեղացնի Պաղեստինի արդար դատը։

Ըստ Էրդողանի՝ Թուրքիայի ու ՌԴ-ի Սիրիայի հարցում սերտ համակարգումը բխում է բոլոր կողմերի շահերից, ինչպես նաև ընդգծել է, որ Թուրքիայի կողմից ահաբեկչական կառույց համարվող «Քուրդստանի բանվորական» կուսակցության (PKK) և Սիրիայի քրդական «Ժողովրդի ինքնապաշտպանական ուժեր»-ի (YPG) դեմ վճռական են շարունակել պայքարը: Նա նաև շեշտել է Սիրիայի տարածքային ամբողջականությունը խաթարող նախաձեռնություններին համատեղ դիմակայելու կարոևրությունը։

Տեսանյութեր

Լրահոս