Բաժիններ՝

Իվանիշվիլին վախենում է Ռուսաստանից, բայց դա մեր խնդիրը չէ. Վրաստանի նախագահ

Վրաստանի նախագահն ասել է, որ Բիձինա Իվանիշվիլին վախենում է Ռուսաստանից, բայց դա երկրի խնդիրը չէ, ոչ էլ հարնության կամ էլ այս ընտրությունների, տեղեկացրել է SOVA-ն։

Սալոմե Զուրաբիշվիլին նշել է, որ չնայած «Վրացական երազանքը» ենթարկվել է Ռուսաստանին բոլոր ուղղություններում, Ռուսաստանը ոչինչ չի արել ի պատասխան. «նրանց համար փակ է եղել Աբխազիայի եւ Օսիայի թեման»։

Պետության ղեկավարը կարծում է, որ Վրաստանի միավորման հարցը արժե բարձրացնել այն ժամանակ, երբ կառավարությունը կայուն է եւ օգտվում է ժողովրդի վստահությունից։

«Ես կարծում եմ, որ նա՝ «Բիձինա Իվանիշվիլին», այսօր շատ է վախենում Ռուսաստանից։ Նա ենթարկվել է բոլոր ուղղություններում, արել է ամեն ինչ, ինչի մասին իրեն խնդրել են, բայց իրականում Ռուսաստանը ոչինչ չի արել։ Նրանք փակել են «նրանց» համար Աբխազիայի եւ Օսիայի թեման։

Վրաստանում յուրաքանչյուր ռեժիմ, որը խնդիր ունի, փորձում է իրեն աշխուժացնել այդ թեմայով։ Ցանկացած փորձ պետք է ձեռնարկել, երբ կառավարությունը կայուն է, օգտվում է ժողովրդի վստահությունից։ Այդ դեպքում կարելի է մտածել որեւէ ռազմավարության մասին»,- ասել է նախագահը։

Պետության ղեկավարն ընդգծել է, որ Վրաստանի միավորման գլխավոր ռազմավարությունը Եվրամիությունում է։

«Եկեք միավորենք մեր ժողովրդին այդ ասոցիացիաներով։ Մենք պետք է որոշենք մեր ապագան գիտակցված, խաղաղ ճանապարհով եւ թողնենք «Իվանիշվիլուն» իր իսկ երկյուղների եւ ուտիճների (գլխում) հետ»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս