Բաժիններ՝

ԱՄՆ-ն Հունգարիային նախազգուշացրել է, որ երկրում զինված գործողություն է նախապատրաստվում

ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները նախազգուշացրել են Հունգարիային, որ երկրում հակակառավարական զինված ակցիա է նախապատրաստվում։ Այդ մասին հաղորդել է Telex առցանց հրատարակությունը՝ հղում անելով դիվանագիտական ​​աղբյուրների։ 

Հունգարիան ևս հաստատել է, որ ԱՄՆ-ից նման տեղեկատվություն է ստացվել։ Ինչպես հաղորդել է Հունգարիայի կառավարությունը, երկրի հակաահաբեկչական կենտրոնը քայլեր է ձեռնարկել  այդ սպառնալիքը չեզոքացնելու ուղղությամբ։ Նշվում է, որ զինված գործողությունը երկրում պլանավորվել է հոկտեմբերի 23-ին՝ 1956 թվականին Հունգարիայում տեղի ունեցած զինված ապստամբության տարելիցի օրը։ 

Telex-ի տվյալներով՝ օրերս Հունգարիայի հակաահաբեկչական կենտրոնի աշխատակիցները մայրաքաղաքի փաբերից մեկում ձերբակալել են մի խումբ երիտասարդների, որոնցից առգրավվել են զենքեր` սթրայքբոլի համար։ Հայտնի չէ, թե արդյոք այդ գործողությունները կապված են ամերիկյան հետախուզության նախազգուշացման հետ։ 

Հոկտեմբերի 23-ը Հունգարիայում նշվում է որպես 1956 թ.  ապստամբության հիշատակի օր։ 68 տարի առաջ երկրում փորձ է արվել ապստամբությամբ տապալել սոցիալիստական ​​ռեժիմը, որը ճնշվել է խորհրդային զորքերի կողմից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս