Բաժիններ՝

«Ինտեր»-ը նվազագույն հաշվով հաղթել է «Ռոմա»-ին. Մխիթարյանը մասնակցել է խաղին

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 8-րդ տուրի շրջանակներում «Ինտեր»-ն ուժերն է չափել «Ռոմա»-ի հետ:

Հռոմի Օլիմպիական մարզադաշտում կայացած խաղում «Ինտեր»-ին հաջողվել է առավելության հասնել նվազագույն հաշվով: «Ինտեր»-ի միակ և հաղթական գնդակը 60-րդ րոպեին խփել է Լաուտարո Մարտինեսը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցել է ամբողջ խաղին:

Այս տուրից հետո «Ինտեր»-ը Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում երկրորդն է 17 միավորով: Առաջին տեղում 19 միավորով «Նապոլի»-ն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս