Գեղարքունիքում գայլերն ավելի քան 100 մայրացու ոչխար ու գառ են հոշոտել
Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքի Շատվան բնակավայրում գայլերը հոշոտել են ավելի քան 100 ոչխար և գառ։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Դեպքի մասին հոկտեմբերի 17-ին, ժամը 06։30-ի սահմաններում ահազանգել է գյուղի բնակիչ Մանվել Հակոբյանը, որին պատկանող անասնագոմում էլ եղել են սատկած անասունները։
Հակոբյանը նշել է, որ վարկով գնված 200-ից ավելի մայրացու ոչխար ու գառ է ունեցել, որից 100-ից ավելին հոշոտված են, մի քանիսը` վիրավոր, որոնք հաստատ կսատկեն։
Նա վստահ է, տեղի ունեցածը 1-2 գայլի «ձեռքի գործ» չէ։ Կայքի տվյալներով` գյուղացուն մի քանի միլիոն դրամի վնաս է հասցվել։