Բաժիններ՝

Քասախ գյուղի տներից մեկում հայտնաբերվել է երիտասարդ աղջկա դի. ևս 2 անձ տեղափոխվել են ԲԿ

Կոտայքի մարզի Քասախ գյուղի Թումանյան փողոցի տներից մեկում հայտաբերվել է երիտասարդ աղջկա դի։ Նույն տնից ևս 2 հոգի ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց։ Այս մասին գրում է shamshyan.com-ը։

Նշվում է, որ դեպքի մասին ՆԳՆ ոստիկանության Նաիրիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այսօր՝ ժամը 10:15-ի սահմաններում։

«Ոստիկաններն ու պարեկները նշված փողոցի տներից մեկի 1-ին հարկում՝ ննջասենյակում, հայտնաբերել են երիտասարդ աղջկա դի, իսկ շտապօգնության բժիշկները նույն հասցեից ծայրահեղ ծանր ախտորոշմամբ 2 անձի տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն»,-գրում է կայքը։

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Տեղի ունեցածը շմոլ գազի արտահոսքի հետևանք է, թե սննդային թունավորում՝ պարզվում է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս