Բաժիններ՝

«Ինչպե՞ս կարող ես ընտրել մարդկանց, որոնց չես ճանաչում». մամուլ

«Առավոտ» օրաթերթը գրում է. «Շաբաթ օրը Հայ ազգային կոնգրես կուսակցության հիմնադիր համագումարում ղեկավարություն ընտրվեց, վարչությունը կազմված է 45 անդամից, որոնցից 22-ը նախկին ՀՀՇ անդամներ են, 22-ը՝ ՀԱԿ դաշինքի նախաձեռնող խմբից և Լևոն Տեր-Պետրոսյանը: Երկու 22 հոգանոց ցուցակները նախապես էին կազմվել, դրանք ներկայացվեցին համագումարի հաստատմանը:

Մինչդեռ նախկինում՝ ՀՀՇ համագումարներում պատվիրակները անհատական առաջադրումներ էին անում, վարչության անդամների թեկնածուներ էին առաջարկում, ապա փակ գաղտնի քվեարկությամբ ընտրում էին վարչության կազմը:

«Առավոտի» հետ զրույցում ՀՀՇ վարչության նախկին անդամ Հովհաննես Իգիթյանն անդրադառնալով վարչության այսպիսի ընտրությանը՝ նշեց.

«Եթե հրավիրված լինեի, կողքից նայեի, ապա կժպտայի՝ հիշելով նախկին Խորհրդային Միությունն ու ՍՄԿԿ համագումարները: Իսկ եթե մանդատով պատվիրակ լինեի, ապա, իհարկե, անպայման ելույթ կունենայի, որովհետև այդ ձևն անընդունելի է հատկապես մի կուսակցության համար, որը ժողովրդավարության մասին է խոսում: Ինձ համար անընդունելի էր ընտրության կարգը ներկայացնողի արդարացումը, երբ կմկմալով, ամաչելով պարզաբանում էր, թե՝ սա էլ է ինչ-որ ձևով ժողովրդավարություն, որովհետև դուք այդ մարդկանց չեք ճանաչում, դրա համար ընտրել չեք կարող… Այդ խոսքից արդեն հարց է առաջանում՝ ինչպե՞ս կարող ես ընտրել մարդկանց, որոնց չես ճանաչում»»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս