Բաժիններ՝

Աբդուլլահ Գյուլի և կնոջ հետ միջադեպ է տեղի ունեցել օդանավակայանում

Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը կնոջ Հայրունիսա Գյուլի հետ մեկնել էր Անգլիա՝ մասնակցելու Օքսֆորդի իսլամական հետազոտական կենտրոնի խորհրդի նիստին։ Թուրքիա վերադառնալիս օդանավակայանում նախկին նախագահի ու կնոջ հետ միջադեպ է տեղի ունեցել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նշվում է, որ անգլիական ոստիկանությունը մի քանի անգամ խուզարկել է Գյուլի կնոջ իրերը, ինչը չի համապասխանում դիվանագիտական նորմերին։ Աբդուլլահ Գյուլը մի քանի անգամ արձագանքել է ստեղծված իրավիճակին և խուսափելով հնարավոր քաշքշուկից, զույգը ցանկացել է հնարավորինս շուտ ինքնաթիռ նստել։

Իրերի խուզարկությունից հետո Հայրունիսա Գյուլը նկատել է, որ խուզարկություն անցած պայուսակից 3 ծրար բացակայում է։ Աբդուլլահ Գյուլի մամուլի խորհրդական Բիրոլ Ավշարին նշել է, որ ծրարների մեջ եղել է ստերլինգ և եվրո և հավելել, որ Մեծ Բրիտանիայի ու Թուրքիայի դեսպանատները զբաղվում են այդ հարցով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031