«Իրավապահ համակարգը Նիկոլ Փաշինյանին դեռ չի՞ հրավիրել հարցաքննության՝ «սիրու՞մ ես հայրենիքդ, հզորացրու պետությունդ» կարգախոսի ներքո». Հակոբ Բադալյան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը տելեգրամի իր ալիքում գրել է․

«Իրավապահ համակարգը Նիկոլ Փաշինյանին դեռ չի՞ հրավիրել հարցաքննության՝ «սիրու՞մ ես հայրենիքդ, հզորացրու պետությունդ» հենց վարչապետական կարգախոսի ներքո:

Չէ՞ որ պետության կանխավարկածը պարտադիր է դարձնում վարչապետի հարցաքննությունը, երբ նա հայտարարում է, որ 44-օրյա պատերազմի «պայմանավորված սցենարի» վերաբերյալ ունի այնքան ինֆորմացիա, որ դրա կեսն անգամ չունի ամբողջ իրավապահ համակարգը միասին վերցրած:

Կրկնեմ, այդպիսի հայտարարության պարագայում պետության կանխավարկածը ենթադրում է, որ վարչապետ Փաշինյանն արդեն իսկ պետք է ստացած լիներ իրավապահ կառույցին ներկայանալու և ցուցմունք կամ վկայություն տալու ծանուցում»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031