Հնդկաստանում ձկնորսները վաճառել են իրենց որսացած ձուկը և դարձել միլիոնատերեր
Բենգալյան ծոցում ձկնորսները մի քանի հազվագյուտ ձուկ են որսացել, որոնց մի մասը վաճառել են 1,5 մլն ռուփիով (18 000 ԱՄՆ դոլար): Այս մասին հաղորդում է Kalinga TV-ն:
«Մոտավորապես 199 կիլոգրամ կշռող երկու ձուկ վաճառվել է 1,5 միլիոն ռուփիով, ինչը կազմում է 7500 ռուփի` մեկ կիլոգրամի համար», – հայտնում է լրատվամիջոցը։
Ըստ հրապարակման՝ ձկնորսները որսացել են ինը ձուկ, որոնք կոչվում են «telia sila»: Դրանցից երկուսը 1,5 միլիոն ռուփիով ձեռք է բերել Կալկաթայում գտնվող մի ընկերություն։ Այդ ձկները բժշկության մեջ օգտագործվում են կենսականորեն կարևոր դեղամիջոցներ արտադրելու համար:
Երբ որսը բերվել է Դիգհա քաղաք՝ շուկայում աճուրդով վաճառելու, այն տեսնելու են եկել բազմաթիվ տեղի բնակիչներ և զբոսաշրջիկներ։
Ձկան ամենաարժեքավոր մասը նրա բերանն է, որն օգտագործվում է ծերացման դեմ պայքարելու համար՝ դրա մեջ պարունակվող մեծ քանակությամբ կոլագենի շնորհիվ։