Բաժիններ՝

ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը 8 ամսում կազմել է 9 %

ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը 2024 թ. հունվար–օգոստոս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմել է 9 %։ Այս մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն:

Արդյունաբերական արտադրանքի ծավալն 8 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 13.7 %–ով` կազմելով 1 տրլ 877.9 մլրդ դրամ:

Ինչ վերաբերում է շինարարության ծավալին, ապա այն 8 ամսում կազմել է 16.2 % կամ 330.7 մլրդ դրամ:

Առևտրի շրջանառության աճը կազմել է 20.4 տոկոս կամ 3 տրլ 862,2 մլրդ դրամ: ՀՀ վիճակագրական կոմիտեն վերանայել է ՀՆԱ–ի ցուցանիշները. թվերը նվազել են
2023 թ. հունվար-օգոստոսի համեմատ ծառայությունների ծավալն ավելացել է 5.2 %–ով` կազմելով 2 տրլ 145,8 մլրդ դրամ:

2024 թ. 8 ամսում սպառողական գների ինդեքսը նվազել է 0.1 տոկոսով:

Արտահանումն այս տարվա 8 ամսում 2023 թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2.1 անգամ` կազմելով 3 տրլ 834.2 մլրդ դրամ, իսկ ներմուծումը՝ 86.8 %–ով` կազմելով 5 տրլ 094.5 մլրդ դրամով:

Ինչ վերաբերում է դրամի փոխարժեքին, ապա այն ԱՄՆ դոլարի նկատմամբ 2024 թ. հունվար–օգոստոսին կազմել է 394.08 դրամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս