ՖԻԴԵ-ի այս աննախադեպ արձանագրումը խոսում է Հայաստանի Հանրապետության շախմատային պատվի ու բարձր հեղինակության միջազգային ճանաչման մասին. Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «1924թ. հիմնադրված շախմատի միջազգային ֆեդերացիան, որն այս տարի նշում է իր 100-ամյակը՝ Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականին ճանաչել է 100-ամյակի լավագույն թիմ:

ՖԻԴԵ-ի այս աննախադեպ արձանագրումը խոսում է Հայաստանի Հանրապետության շախմատային պատվի ու բարձր հեղինակության միջազգային ճանաչման մասին:

Այն երկար տարիների քրտնաջան ու հետևողական աշխատանքի հավաքական գնահատականն է, որը ձևավորվել է համաշխարհային օլիմպիադաներում և միջազգային տարբեր մրցաշարերում արձանագրված մեծ ու փոքր հաղթանակներով ու շախմատային նվաճումներով:

Ցանկացած պետության կյանքում սա մեծ պատիվ ու համազգային տոնի վերածված նշանակալի իրադարձություն կլիներ:

Ջերմորեն շնորհավորում եմ մեր շախմատային հավաքականին, ինչպես նաև այս գործում իրենց մեծ ու փոքր ավանդն ունեցած բոլոր շախմատիստներին:

Շնորհավորում եմ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին, ում ջանքերն ու ավանդն անուրանալի են ոչ միայն Հայաստանի անկախ պետականության կայացման ու ամրապնդման, այլ նաև հայկական շախմատի զարգացման ու առաջընթացի գործում:

Հուսանք, որ նիկոլիզմի բերած համատարած պարտությունների, աղետալի ու կորստաբեր իրադարձությունների ծանր ֆոնի վրա, հայկական շախմատի այս ձեռքբերումը մեկնարկ կհանդիսանա ապագա Հայաստանի վերելքի ու մեր ժողովրդի նոր հաղթանակների համար»:

Տեսանյութեր

Լրահոս