Ուկրաինայում հակամարտությունը չի կարող ավարտվել մեկ հեռախոսազանգով․ Պեսկովը՝ Թրամփին

Ուկրաինայում հակամարտությունը չի կարող ավարտվել մեկ հեռախոսազանգով։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն է այսօր հայտարարել՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի խոսքերը։

«Ո՛չ, այդպիսի զանգը չի կարող վերջ տալ համակարտությանը, ոչ մի դեպքում: Մենք արդեն ասել ենք, որ եթե Միացյալ Նահանգները հրաժարվեր Ուկրաինային որպես մեկանգամյա օգտագործման նյութ օգտագործելու քաղաքականությունից՝ փորձելով ճնշել այն ամենն, ինչ կապված է Ռուսաստանի Դաշնության հետ, այդ դեպքում նման քաղաքականությունից հրաժարվելը կարող էր վերջ դնել շատ բաներին»:

Քամալա Հարիսի հետ բանավեճի ժամանակ Թրամփը կրկնել է իր պնդումը, որ ընտրվելու դեպքում կկարգավորի հակամարտությունը նույնիսկ նախքան պաշտոնը ստանձնելը՝ չմանրամասնելով, թե ինչպես է դրան հասնելու։

Թրամփը կշտամբել է նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ վերջին երկու տարիներին Պուտինին չզանգելու համար։

Տեսանյութեր

Լրահոս