Բաժիններ՝

Բայդենն ակնարկել է, որ ԱՄՆ-ն կարող է վերացնել Կիևի կողմից հեռահար զենքերի օգտագործման սահմանափակումները

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ակնարկել է, որ Վաշինգտոնը կարող է վերացնել սահմանափակումները Ուկրաինայի կողմից Ռուսաստանի դեմ հեռահար հրթիռների օգտագործման վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է BBC-ն։Լրագրողների հարցին՝ արդյոք ԱՄՆ-ն կվերացնի զենքի օգտագործման գործող սահմանափակումները, Բայդենն ասել է, որ իր վարչակազմն այժմ քննարկում է դա։ 

ԱՄՆ նախագահի այս մեկնաբանությունը հնչում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Մեծ Բրիտանիայի նրա պաշտոնակից Դեյվիդ Լեմիի՝ Կիև այցից առաջ։ Բլինքենը հայտնել է, որ այցի նպատակն է «անմիջապես Ուկրաինայի ղեկավարությունից լսել» իրենց նպատակների մասին և այն մասին, թե «ինչ կարող ենք մենք անել այդ կարիքներին աջակցելու համար»։

Բլինքենը և Լեմին Ուկրաինա են մեկնում Լոնդոնում անցկացված բանակցություններից հետո։

Եթե Ուկրաինային տրվի հեռահար զենքերով ՌԴ-ի տարածքին հարվածներ հասցնելու թույլտվություն, ապա կբավարարվի Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի՝ բազմիցս հնչեցրած խնդրանքը. Զելենսկին պնդում է, որ զենքի կիրառման սահմանափակումների պատճառով իրենք Մոսկվայի դեմ կռվում են, ասես, ձեռքերը կապված։ Ռուսաստանն առայժմ չի մեկնաբանել Բայդենի խոսքերը, սակայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախկինում ասել էր, որ նման քայլը կհանգեցնի շատ լուրջ խնդիրների։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս