Ֆեմիցիդի դեպքերը Թուրքիայում` 2024-ին

Թուրքիայի Կանանց ասոցիացիաների ֆեդերացիան հրապարակել է 2024-ի կանանց սպանությունների վերաբերյալ զեկույցը։ Նշվում է, որ հոկտեմբերի 1-ից մինչև օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում Թուրքիայում տղամարդկանց կողմից սպանվել է նվազագույնը 280 կին, իսկ 50 կնոջ մահը գրանցվել է որպես կասկածելի մահ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Զեկույցի համաձայն՝ կանանցից 153-ը սպանվել են հրազենից, իսկ 30-ը կտրող-ծակող գործիքներից։ Կանանցից 134-ը եղել են ամուսնացած, 73-ը՝ չամուսնացած, իսկ 41-ի ընտանեկան կարգավիճակը եղել է անհայտ։

Բռնության զոհերից 162-ը սպանվել են տանը, 9-ը՝ աշխատավայրում, իսկ 82-ը՝ հասարակական վայրերում։

2024-ի օգոստոսին տեղի է ունեցել 31 ֆեմիցիդ (կնասպանություն)։ Պարզվել է, որ կանանց սպանած տղմարդկանցից 4-ը ամուսնալուծության գործընթացի մեջ են եղել։ Կանանցից 13-ը սպանվել են հարզենով, իսկ 8-ը՝ կտրող-ծակող գործիքով։

Տեսանյութեր

Լրահոս