Բաժիններ՝

55-ամյա տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել էր համաքաղաքացուն

Սեպտեմբերի 2-ի ժամը 10.49-ին ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Գյումրի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ որովայնի կտրած-ծակած, թափանցող վերքով բուժօգնության է տեղափոխվել Գյումրիի բնակիչ 49-ամյա տղամարդ: Ըստ բժիշկ տեղեկանքի՝ նա ի վիճակի չէ բացատրություն տալու:

Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 9.30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Մուշ-2 թաղամասի Հալաբյան փողոցի շենքերից մեկի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 49-ամյա տղամարդուն դանակահարել է 55-ամյա համաքաղաքացին: Բացատրական աշխատանքի արդյունքում սեպտեմբերի 3-ի գիշերը՝ ժամը 23-ին, նա ներկայացել է Մուշի բաժին և խոստովանել կատարածը:

55-ամյա տղամարդը ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին, որտեղ ներկայացրել է հանցագործության գործիք դանակը։

Քրեական վարույթը շարունակվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս