Բաժիններ՝

Պուտինը ստեղծում է տիեզերական արդյունաբերության նախարարություն

Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է ստեղծել առանձին նախարարություն, որը կզբաղվի տիեզերական արդյունաբերության հարցերով:

Պուտինը փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինին կարգադրել է մշակել տվյալ գերատեսչության ստեղծման հարցը: Պուտինը հայտարարել է, որ տիեզերական ոլորտում գործնականում ամեն ինչ պատկանում է պետությանը կամ էլ պետության ձեռքում է գտնվում վերահսկիչ փաթեթը:

Նա հավելել է, որ Ռոգոզինին ու վարչապետ Դմիտրի Մեդվեդևին կարգադրել է ևս մեկ անգամ մտածել տվյալ նախարարության ստեղծման նպատակահարմարության մասին՝ ընդգծելով, որ սկզբունքորեն դեմ չէ դրան:

250px-Ministry_of_Space

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս