«Իրավական պետության մասին խոսելն աբսուրդ է». մամուլ
««Իմ քաղաքական գիտելիքները չեն հերիքում՝ հասկանալու համար Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքական պլաններր և գործողությունները»,- այսպիսի կարծիք հայտնեց ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանը՝ ի պատասխան Aravot.am-ի այն հարցին, թե ըստ նրա՝ ո՞րն է լինելու Րաֆֆի Հովհաննիսյանի հաջորդ քայլը»,- գրում է «Առավոտ» օրաթերթն ու հավելում.
«Հետաքրքրվեցինք՝ այն, ինչ կատարվեց ապրիլի 9-ին, արդյոք բխո՞ւմ է ժողովրդավարական և իրավական պետության սահմանումներից, պարոն Կարապետյանն այսպես մեկնաբանեց. «Իրավական պետաթյան մասին Հայաստանում խոսելն աբսուրդ է, որովհետև համակարգն աշխատում է ոչ թե օրենքների հիման վրա, այլ կլանային հիերարխիկ կառուցվածքի, որի հիմքում սեփական անձնական կլանային շահերն են: Մի երկրում, որտեղ քաղաքական ընտրություններ չեն կայանում, անհարմար է խոսել ժողովրդավարությունից»»: