Լարսի անցակետում հայկական մեքենաների կուտակումներ չկան. մաքսային կցորդը ներկայացրել է իրավիճակը

Լարսի անցակետում հայկական բեռնատարների կուտակումներ չկան, իրավիճակն ամբողջությամբ թեթևացած է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս պահին առկա իրավիճակը ներկայացրեց Ռուսաստանում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանը:

 «Կուտակում բացարձակ չունենք: Ամբողջությամբ թեթևացած է Լարսի վիճակը: Նորմալ վիճակով աշխատում են»,–ասաց Հակոբյանը:

Թե վրացական, թե ռուսական կողմից հայկական բեռնատարներ չկան կանգնած:

«Միգուցե օրվա ինչ–որ ժամի գան, սպասեն իրենց հերթին, բայց, որպես այդպիսին կուտակումներ չկան, որ գան, մի քանի օր սպասեն: Բնականոն ռեժիմով աշխատում են»,–հավելեց նա:

Սեզոնով պայմանավորված՝ Վրաստանից դեպի Ռուսաստան նկատվում է զբոսաշրջիկների հոսք, մարդիկ վերադառնում են Ռուսաստան: Մաքսային կցորդը նշեց, որ սրանով պայմանավորված՝ օրվա տարբեր ժամերի կարող են հերթեր առաջանալ, բայց, որպես այդպիսին, երկար կուտակումներ չկան:

Տեսանյութեր

Լրահոս