Չինաստանի արտգործնախարարը հանդիպել է ԱՄՆ նախագահի օգնականի հետ
Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին հանդիպել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։
Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։
Սա ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնականի առաջին այցն է Չինաստան ութ տարվա ընդմիջումից հետո։ Բացի այդ, Սալիվանն իր պաշտոնում առաջին անգամ է այցելում Չինաստան։
Գործակալությունը հաղորդում է, որ Սալիվանն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից նշանակվել է Չինաստանի բարձրաստիճան պաշտոնյայի հետ հաճախ չհայտարարված շփումներ անցկացնելու համար՝ փորձելու հարթել Վաշինգտոնի և Պեկինի միջև աստիճանաբար ավելացող տարաձայնությունները։