ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Ուրուգվայի ժողովրդին և կառավարությանն Անկախության օրվա առթիվ
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը օգոստոսի 25-ին շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի Անկախության օրվա կապակցությամբ:
ՀՀ արտգործնախարարությունն X-ի միկրոբլոգում հրապարակած ուղերձում ջերմորեն շնորհավորել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության ժողովրդին և կառավարությանն Ազգային տոնի կապակցությամբ։
«Մեր ժողովուրդների ամուր բարեկամությունը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում սերտ համագործակցությունը հիմք են հանդիսանում ապագա ձեռքբերումների և առաջընթացի համար»,- նշված է ՀՀ ԱԳՆ գրառման մեջ։