Բաժիններ՝

Ինչ անել, եթե թունավորվել եք ձմերուկից կամ սեխից

Եթե ​​զգում եք ձմերուկի կամ սեխի թունավորման ախտանիշներ, որոնք արտահայտվում են սրտխառնոցի, փսխման, փորլուծության տեսքով, ապա պետք է սկսել ավելի շատ հեղուկներ խմել, չանտեսել երկարատև փսխումը, ինչպես նաև որոշ ժամանակով հրաժարվել սննդից և ալկոհոլից, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է բժիշկ Լյուդմիլա Սուխորուկովան։

«Առաջին օգնություն թունավորման դեպքում՝ խմեք ավելի շատ հեղուկներ։ Դրա համար հարմար են սովորական գազավորված ջուրը, մրգային կոմպոտները (ոչ հյութերը) կամ թեթևակի քաղցրացված ջուրը։ Ջրի և էլեկտրոլիտների հավասարակշռությունը պահպանելու, ջրազրկման ծանր հետևանքներից խուսափելու համար կան հատուկ լուծույթներ»,- ըստ shantnews-ի՝ ասել է Սուխորուկովան։

Բժիշկը նշել է, որ փորլուծության դեպքում կարելի է առանց դեղատոմսի դեղորայք ընդունել։ Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ դրանք ոչ բոլորն են ցուցված երեխաների համար:

Եթե ​​ջերմությունը բարձրանում է, դող ու գլխացավեր են հայտնվում, խորհուրդ է տրվում ջերմիջեցնող դեղամիջոց ընդունել։

Կարդացեք նաև

«Մի որոշ ժամանակ հրաժարվեք սննդից և մի փորձեք ինքներդ ձեզ բուժել ժողովրդական միջոցներով, մի խմեք ալկոհոլ։ Եթե ախտանիշները տևեն մեկ օրից ավելի, դուք պետք է դիմեք բժշկի»,- ասել է Սուխորուկովան:

Գաստրոէնտերոլոգի խոսքով՝ ձմերուկ կամ սեխ ուտելու պահից մինչեւ թունավորման առաջին ախտանիշների ի հայտ գալը կարող է տեւել մեկ ժամից մինչեւ երկու օր։

Տեսանյութեր

Լրահոս