Գերմանիան սկսել է մշտական ​​ռազմակայան կառուցել Լիտվայում

Գերմանիան այս շաբաթ Լիտվայում՝ Բելառուսի հետ սահմանից ոչ հեռու, մեկնարկել է ռազմակայանի շինարարություն։ Սա կլինի Գերմանիայի առաջին մշտական ռազմակայանն արտերկրում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր։ Այս մասին հաղորդել է The Financial Times-ը:

Ըստ հրապարակման՝ զորանոցների շինարարությունից հետո մինչև 2027 թվականն այնտեղ կտեղաբաշխվի Բունդեսվերի շուրջ 4 000 զինծառայող։

2023 թ. դեկտեմբերին Լիտվայի և Գերմանիայի պաշտպանության նախարարները Վիլնյուսում ստորագրել էին գործողությունների պլան՝ Լիտվայում գերմանական բրիգադի տեղակայման շուրջ։

Նախատեսվում է, որ զինվորական ստորաբաժանումների տեղափոխումը կիրականացվի երկու տարվա ընթացքում՝ 2025-2026 թթ., իսկ 2027 թվականին Լիտվայում գերմանական բրիգադը լիակատար գործառնական պատրաստության վիճակի կհասնի։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031