Բաժիններ՝

Գորբաչովը չի մասնակցի Մարգարետ Թետչերի հուղարկավորությանը

Բրիտանական The Daily Telegraph պարբերականի փոխանցմամբ՝ ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը չի մասնակցի Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարետ Թետչերի հուղարկավորությանը: Այս մասին այսօր հայտարարել է նրա հիմնադրամի ներկայացուցիչը:

Վերջինիս խոսքերով՝ Գորբաչովն ունի առողջական խնդիրներ, ինչի համար էլ ներկա չի գտնվել Թետչերի հրաժեշտի արարողությանը: Դրան չի կարող մասնակցել նաև ԱՄՆ նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի այրի Նենսին:

Վերջինիս մամլո քարտուղարը հայտնել է, որ Նենսին մեծապես ցավում է Թետչերի մահվան կապակցությամբ, սակայն ի վիճակի չէ նմանատիպ տևական թռիչք կատարել՝ ԱՄՆ-ից Մեծ Բրիտանիա հասնելու համար: Մեծ Բրիտանիայի կառավարությունն իր հերթին որոշել է հուղարկավորությանը ներկա գտնվելու հրավեր չուղարկել Արգենտինայի նախագահ Կրիստինա Կիրշնեին:

Մարգարետ Թետչերի հուղարկավորությունը տեղի է ունենալու ապրիլի 17-ին, Լոնդոնում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս