Թուրքիան մոտ է F-16 և Eurofighter կործանիչների ձեռքբերմանը

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հայտնել է, որ իրենք անհրաժեշտ ամեն ինչ արտադրում են տեղական ռազմարդյունաբերական կառույցներում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Բացի այդ, Գյուլերն անդրադարձել է ամերիկյան «F-16» և եվրոպական արտադրության «Eurofighter» կործանիչների ձեռքբերման գործընթացներին:

Ամերիկյան կործանիչի ձեռքբերման հարցում դրական տեղաշարժերի մասին խոսելուն զուգահեռ, նախարարն ընդգծել է, որ Գերմանիայից աջակցություն են ստացել «Eurofighter»-ների գնման հարցում և գործընթացը մոտենում է ավարտին:

Տեսանյութեր

Լրահոս