Հրանտ Բագրատյանը` Կառավարությանը. Ձեր բերած թվերը սուտ են

Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամին ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով կուտակային կենսաթոշակների ներդրման համակարգին, որը ՀՀ կառավարությունը համարում է էստոնական մոդելի փորձ, ասաց, թե այդտեղ էստոնական փորձի անգամ նշույլ չկա:

«Դուք Ազգային ժողովում Կենտրոնական բանկի ղեկավարի հետ ասել եք սուտ, չի կարելի, որպեսզի երկար փողերը, իսկ կենսաթոշակային փողերը երկար փողեր են, կենտրոնացվի և ծառայեցնի պետությանը»,- ասաց Հ. Բագրատյանը, ում խոսքով` 5 տարում ՀՆԱ-ն ավելացել  է 5%-ով:

Պատգամավորի ասելով` ինքը չի հավատում կառավարության բերած թվերին, որոնք սուտ են, «սարքովի»:

«Ինչո՞ւ Ազգային ժողովը ճիշտ չէ տեղեկացվել, թե այդ ի՞նչ փորձի հիման վրա և ի՞նչ  կուտակային կենսաթոշակային համակարգ է, որ դուք ասում եք»,- հարցրեց Հ. Բագրատյանը:

Կարդացեք նաև

Հարցին պատասխանեց Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանը: «Հարգելի’ պարոն Բագրատյան, ցավում եմ, որ չեք ուսումնասիրել ամեն ինչ, փաստաթղթերը, որոնք վերաբերում են կուտակային կենսաթոշակներին»,- նշեց Վ. Գաբրիելյանը` հավելելով, թե Հայաստանում չէր կարող կիրառվել որևէ երկրի ամբողջական փորձը, և որ այդ համակարգի ներդրման հիմքում կա միջազգային փորձի լայն բազա, որտեղ կա նաև էստոնական փորձը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930