Նարեկ Թևոսյանն այսօր ազատ կարձակվի «Արմավիր» ՔԿՀ-ից
Վերաքննիչ դատարանը մասնակի բավարարել է մեր բողոքը և քաղբանտարկյալ Նարեկ Թևոսյանի բանտային կալանքը փոխարկել տնայինի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էում գրում է Ռուբեն Մելիքյանը
«Հիշեցնեմ, որ Արցախի Վանք գյուղի բնակիչ Նարեկ Թևոսյանը «ոտնամանի գործով» մեղադրվում է «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման հավաքներին մասնակցելու համար քաղաքացիներին «նյութապես շահագրգռելու» քաղաքական հոդվածով՝ արարք, որի քրեականացումը ԵԽԽՎ 2024թ. հունիսի 6-ի զեկույցում հայտարարվել է եվրոպական իրավական չափանիշներին հակասող (կետ 102)։
Միաժամանակ, Նարեկը հերքում է որևէ մեկին «նյութապես շահագրգռելու» փաստն ինքնին։
Նարեկ Թևոսյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր»,- գրում է նա։



