Ռուսաստանն ապօրինաբար է ներխուժել Վրաստան. Միլլեր

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը, ի պատասխան ռուս-վրացական 2008 թվականի օգոստոսյան պատերազմի մասին հարցի, ասել է, որ Ռուսաստանն ապօրինաբար է ներխուժել Վրաստան։

Ըստ նրա՝ Ռուսաստանը շարունակում է իր ապօրինի օկուպացիան։

Միլլերը հայտարարել է, թե լիովին անարդարացի են այն քայլերը, որոնք Մոսկվան փորձում է ձեռնարկել «տարածքների յուրացման ուղղությամբ»

«Կարծում եմ՝ պետքարտուղարի այսօրվա հայտարարության մեջ պարզ ասված էր, որ Ռուսաստանն ապօրինաբար է ներխուժել, և որ Ռուսաստանը շարունակում է իր ապօրինի օկուպացիան»,- ասել է Միլլերը։

Հիշեցնենք. Ռուսաստանի Վրաստան ներխուժման 16-րդ տարելիցի կապակցությամբ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն օգոստոսի 7-ին հայտարարություն է տարածել։ Բլինքենը նշել է, որ Ռուսաստանը շարունակում է օկուպացնել Վրաստանի տարածքի քսան տոկոսը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031