Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Դեյվիդ Լամիի հետ

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Լամիի հետ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Թուրքիայի ԱԳՆ մամուլի խոսնակ Օնջյու Քեչելին X-ի իր միկրոբլոգում կատարած գրառմամբ հայտնել է, որ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Գազայում տեղի ունեցող վերջին զարգացումները, ինչպես նաև տարածաշրջանում աճող լարվածությունը։

Քեչելիի հաղորդմամբ, Հաքան Ֆիդանը Լամիին հիշեցրել է, որ իսրայելական կողմն է դեմ հրադադարին, ապա ուշադրությունը հրավիրել է հակամարտությունների տարածման ռիսկի վրա։

«Նա (Հաքան Ֆիդանը-խմբ․) նշել է, որ Իսրայելի ագրեսիան պետք է դադարեցվի»,- գրել է խոսնակը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031