Բաժիններ՝

Բարեպաշտական արարողություններ

Յուրաքանչյուր քրիստոնյա իր կյանքում մասնակից է լինում հոգևոր բարեպաշտական այնպիսի արարողությունների, որոնք Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու ծեսի բաղկացուցիչ հիմնական բաժիններից են: Այդ արարողություններին նրանք առնչվում են որոշակի պահերի և դեպքերի առիթով կամ էլ եկեղեցական որոշ տոներին:

Հոգևոր բարեպաշտական արարողություններից՝ խաչակնքումը, մոմավառությունը, մյուռոնօրհնեքը, տնօրհնեքը, ուխտագնացությունը, ջրօրհնեքը հատուկ են ոչ միայն մեր՝ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուն, այլ նաև մյուս քրիստոնեական եկեղեցիներին: Իսկ մատաղը, Տյառնընդառաջի խարույկը, խաղողօրհնեքը, աղօրհնեքը, լինելով ազգային քրիստոնեական արարողություններ, բնորոշ են միայն Հայ եկեղեցուն:

Հայ եկեղեցու ծիսարան-ժողովածու Մաշտոցում, որը պարունակում է քրիստոնեական ծիսակարգի կանոններ, ինչպես նաև հատուկ աղոթքներ, օրհնություններ, հիշատակվում են այնպիսի բարեպաշտական սովորություններ, որոնք առնչվում են քրիստոնյայի կյանքի մասնավոր իրադարձությունների կամ երևույթների («Կանոն վասն դժվարածին հղի կնոջ», «Կանոն ջրհոր օրհնելո», «Կանոն ութօրեից», «Կանոն քառասնօրեին») հետ:

surbzoravor.am

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս