Բաժիններ՝

Իրանը կալանել է 700 000 լ նավթ տեղափոխող նավթատար տանկեր

Իրանը Պարսից ծոցում կալանել է մաքսանենգ ճանապարհով նավթ տեղափոխող նավթատար տանկեր։

Այս մասին հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։

Ըստ նախնական գնահատականների՝ նավը տեղափոխում էր առնվազն 700 000 լիտր մաքսանենգ նավթ։

Նավթատար տանկերը նրա անձնակազմի 9 անդամների հետ միասին, որոնք Հնդկաստանի քաղաքացիներ են, տեղափոխվել է Իմամ Խոմեյնիի նավահանգիստ։

Mehr-ը նշում է, որ Pearl G անունով նավը հուլիսի 26-ին կալանել են Իսլամական հանրապետության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը։ Տոգոյի դրոշի տակ նավարկող նավը պատկանում է մի իրաքցու, որն ապրում է Դուբայում։ Կատարվում է հետաքննություն։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031