Բաժիններ՝

Գազ չի լինելու

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ նոր կառուցված գազատարը գործող գազատարների հետ հերմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 29-ին ժամը 09:00-ից մինչև հուլիսի 30-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց պողոտայի՝ օդանավակայանի ամբողջ տարածքի հատվածի, Արշակունյաց պողոտայով, Շիրակի, Ս.Տարոնցու, Եղ.Թադևոսյան փողոցներով և նրբանցքներով պարփակված թաղամասի, Ներքին Շենգավիթ թաղամասի (ամբողջությամբ) գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների, «Գիմաս» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Մուլտի 4» ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը։

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 29-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 14:00-ն, կդադարեցվի Արագածոտնի մարզի Թալին քաղաքի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Հուլիսի 30-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Անի թաղամասի Պ.Սևակի, Մ.Ավետիսյան, Մ.Խորենացու, Ե.Չարենցի, Ա.Խաչատրյան, Տրդատ Ճարտարապետի, 3-րդ, 5-րդ, 7-րդ, 9-րդ, 11-րդ, 13-րդ փողոցների, հարակից փողոցների գազասպառողների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների,

ժամը 10։00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կոճոռ, Երիտասարդական, Կենտրոն թաղամասերի, Լեռնանիստ, Քաղսի, Սոլակ բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս