Ռուսաստանը կշարունակի աջակցել Հարավային Օսիային․ Միշուստին
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը Կովկասյան ներդրումային ֆորումում, մոտենալով համապատասխան տաղավարին, հայտնել է, որ Ռուսաստանը կշարունակի աջակցել Հարավային Օսիային։
Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել է Հարավային Օսիայի նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Բասկովան, Միշուստինին հանրապետության ստենդի մոտ դիմավորել են նախագահ Ալան Գագլոևը, վարչապետ Կոնստանտին Ջուսոևը և էկոնոմիկայի նախարար Սարմատ Կոտաևը։
«Զարգացե՛ք, մենք հետագայում էլ կշարունակենք աջակցել ձեզ», – ասել է Միշուստինը` Հարավային Օսիային մաղթելով հաջողություն: