Բաժիններ՝

ՌԴ-ում կոչ են արել ներգաղթյալների երեխաներին առանց ռուսերենի իմացության դպրոց չընդունել

Ռուսական դպրոցները պետք է ընդունեն ռուսաց լեզվի անհրաժեշտ գիտելիքներ ունեցող աշակերտներ, РБК -ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ Կրթության և գիտության վերահսկողության դաշնային ծառայության («Рособрнадзор») ղեկավար Անզոր Մուզաևը։

«Ես արմատական ​​եմ: Եթե ընտանիքդ առած​​ գալիս ես այստեղ և պատրաստվում ես ՌԴ քաղաքացի դառնալ կամ ժամանակավոր ապրել, եթե ցանկանում ես, որ երեխաներդ այս երկրում կրթություն ստանան, նրանք պետք է լեզվի որոշակի մակարդակի տիրապետեն»,- ասել է Մուզաևը։

Նրա կարծիքով, ներգաղթյալների ընտանիքները հազվադեպ են «մեկ շաբաթում որոշում ճամպրուկները հավաքել և տեղափոխվել այլ երկիր», ուստի տեղափոխությանը պիտի պատրաստվես, այդ թվում՝ լեզու սովորելով: «Եթե Կենտրոնական Ասիան օրինակ բերենք, ռուսական դպրոցների, ռուսաց լեզվի կենտրոնների կառուցման և շահագործման համար շատ միջոցներ են հատկացվել։ Հետևաբար Ռուսաստան մշտական ​​բնակության տեղափոխված ընտանիքների երեխաները նախքան դպրոց գալը պետք է լեզուն սովորեն»,- ընդգծել է Մուզաևը։

«Ինչո՞ւ պետք է դպրոց ընդունենք երեխային, որը 7-րդ դասարան է եկել առանց մի բառ ռուսերեն իմանալու». – ասում է Մուզաևը: Ըստ Ռոսոբրնադզորի ղեկավարի՝ եթե նման պահանջներ չդրվեն, չես ստիպի՝ ռուսաց լեզուն հարգեն և սովորեն։

ՌԴ Կրթության նախարարության տվյալներով՝ 2024-ի հունիսի դրությամբ, ներգաղթյալ երեխաների մոտ 12%-ը, ովքեր հաճախում են ռուսական դպրոցներ և մանկապարտեզներ, առհասարակ ռուսերեն չեն խոսում կամ ռուսաց լեզվին վատ են տիրապետում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս